Սիրիան ՊՆ նոր ղեկավար ունի
Մուրհաֆ Աբու Կասրան նշանակվել է անցումային կառավարությունում Սիրիայի պաշտպանության նախարարության ղեկավար։ ՊՆ նոր ղեկավարը հայտնի է նաև Աբու ալ Հասան ալ Համավի մականունով, հայտնում է Suria հեռուստաալիքը։
Նշվում է, որ Աբու Կասրան եղել է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ռազմական թևի հրամանատարը, որն այս ամսվա սկզբին վերահսկողության տակ վերցրեց երկրի խոշորագույն քաղաքները, ներառյալ Դամասկոսը և հասավ նախագահ Բաշար Ասադի կառավարության տապալմանը: