Պետք չէ որևէ մեկին վախեցնել․ Պուտինը պատասխանել է երրորդ համաշխարհային պատերազմին վերաբերող հարցին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հիմա երրորդ համաշխարհային պատերազմ է ընթանում, խորհուրդ է տվել ոչ մեկին չվախեցնել, սակայն նշել է, որ վտանգները շատ են, և դրանք ավելանում են։
«Գիտեք, պետք չէ որևէ մեկին վախեցնել, կան շատ վտանգներ, և մենք տեսնում ենք, թե ինչ է անում մեր թշնամին այսօր. նա սրում է իրավիճակը», - ասել է Պուտինը հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։