Պուտինը հայտարարել է Ռուսաստանի՝ փոխզիջումներ փնտրելու պատրաստակամության մասին
ՄիջազգայինՌուսաստանը պատրաստ է փոխզիջումներ փնտրելուն, բայց ոչ ի վնաս իր շահերի, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պատրաստ ենք այդ փոխզիջումները փնտրելուն։ Բայց առանց ի վնաս մեր շահերի»,- ասել է Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա տելեգրամյան ալիքում։
Ռուսաստանը պատրաստ է հարաբերություններ կառուցել այլ երկրների հետ, բայց ոչ ի վնաս իրեն, հավելել է ՌԴ նախագահը։
«Եթե տեսնենք, որ իրավիճակն այնպես է փոխվում, որ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելու հնարավորություններ ու հեռանկարներ կան, մենք պատրաստ ենք դրան։ Խնդիրը մեր մեջ չէ, այլ՝ նրանց։ Բայց միայն թե ոչ ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի»,- ասել է Պուտինը։