Բագրատյան, մարզանքդ արի՞ր…քթիս տակ՝Կամոյին թարս նայելով բողոքեցի՝ դուք կթողնե՞ք՝ մարդ մարզանք անի…
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գրում է.
Գյուղում առավոտյան աքլորը ծուղրուղու կանչեց…արթնացա, փեչի գոլ ալիքը սպասում էր, որ սուրճը վայելենք…քայլելով իջա գյուղամեջ…որոշեցի արագ քայլքով իջնեմ հոստուն…թեթև նախավարժանքով վերադառնամ տուն…խանութից Վհակը դուրս եկավ՝ ձեռքին թեյ… ախպեր տաք չայի, խմի…խմեցի անուշ թեյը…Սերոբն էկավ…Վհակի կինը՝ Մելինեն ասաց՝ Սերոբ. խերքյուրդ քշերը մեռավ…Սերոբը քթի տակ խոսեց…լսեցի, որ Պայծառ խերքյուրը 28 թիվ էր…շարունակեցի մարզաքայլս…էս տարի գետը ջրառատ թվաց…տրակտրիստ Սաշան ճամփի եզրին կռացած գործ էր անում…հարցրեց՝ ախպեր վավի մեռե կյեղը…ասացի՝ Պայծառը…Խաչոյի կնի՞կյը, հարցրեց Սաշան…գլխով հաստատեցի, բայց վստահ չէի…մի քիչ ներքև Ավագը ավտոն կանգնացրեց՝ ախպեր ոտով հու՞ր ես էթալ…ասացի՝ մարզվում եմ, քշեց-գնաց…մի քիչ էլ քայլեցի, Կյալոստի Արարատը հանդիպեց՝ նորից թե՝ ախպեր վավի՞ մեռե, կատաֆալկայի ավտոն նոր ընցավ…Պայծառնի մեռե…պատասխանեցի ու արագ անցա մյուս մայթը, որ շատ հարցեր չտա…քայլքով վերադարձա գյուղամեջ…Կյիկյորի Կամոն հեռվից կանչեց՝ Բագրատյան, մարզանքդ արի՞ր…քթիս տակ՝Կամոյին թարս նայելով բողոքեցի՝ դուք կթողնե՞ք՝ մարդ մարզանք անի…
Արևը ծակքարի անցքից լա՜յն ժպտաց գյուղին…
Օրն սկսվեց…