Կամչատկայում անհետացած Ան-2-ը հայտնաբերվել է. օդաչուները եւ ուղեւորը հրաշքով ողջ են մնացել (Տեսանյութ, ֆոտո)
ՀասարակությունԿամչատկայում անհետացած Ան-2-ը հայտնաբերվել է:
Ինքնաթիռն անհետացել է Ուստ-Կամչատկայի շրջանի Կլյուչի գյուղից 160 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռում եղել է 3 մարդ, այդ թվում՝ 2 օդաչու և մեկ ուղեւոր։ Հաղորդվում է, որ բոլորը ողջ են։
Ան-2-ը հայտնաբերվել է միայն խուզարկության չորրորդ օրը։
Փրկարարների տարհանման ժամանակ անձնակազմը տեղափոխվել է Միլկովո գյուղի բուժհաստատություն, հայտնում է «Ռոսավիացիան»։
Օդաչուները հայտնել են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել ծայրահեղ ցրտի պատճառով. շարծիչը դադարել է գործել: Օդաչուները կարողացել են մի կերպ վայրէջք կատարել ձնառատ մակերեսի վրա։ Սակայն ծանրաբեռնվածության պատճառով ինքնաթիռը վայրէջքի ժամանակ շրջվել է։
Վթարի պահից նրանք հասկացել են, թե որտեղ են գտնվում, սակայն չեն կարողացել որեւէ մեկի հետ կապ հաստատել եւ իրենց կոորդինատները հայտնել։ Անձնակազմի անդամները եւ ուղեւորը մի քանի օր տաքացել են՝ ձյան մեջ փոս փորելովլ, որտեղ վառելանյութ է վառել և տաքացել մինչև փրկարարների ժամանելը, երբ սննդի և վառելիքի պաշարները վերջանում էին:
Նրանց որոնումների չորրորդ օրը գտել են Օդային տրանսպորտի դաշնային գործակալության Կամչատկայի փրկարարները և տեղափոխվել հիվանդանոց: Մեկ օդաչու կենթարկվի վիրահատության, նա գլխի փակ վնասվածք ունի: Երկրորդն ունի կրծքավանդակի կապտուկ։