Իոսիֆ Ստալինի 145-ամյակի օրը Վոլոգդայում բացվեց գեներալիսիմուսի հուշարձանը (Ֆոտո)
ՄիջազգայինԻոսիֆ Ստալինի 145-ամյակի օրվա (18 դեկտեմբերի 1878թ., Գորի, Թիֆլիսի նահանգ) կապակցությամբ Վոլոգդայում բացվեց գեներալիսիմուսի հուշարձանը, որտեղ խորհրդային ապագա առաջնորդը 1911-1912 թվականներին մի քանի ամիս գտնվել է քաղաքական աքսորի մեջ։
Հուշարձանը բացել է Վոլոգդայի շրջանի նահանգապետ Գեորգի Ֆիլիմոնովը։
«Եթե 15 տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ մարզպետները Ռուսաստանում կբացեն Ստալինի հուշարձանները, մենք բավականին կզարմանայինք։ Սակայն ժամանակները փոխվում են, պատմության քամին ցրում է 20-րդ դարի մեծագույն քաղաքական առաջնորդներից մեկի գերեզմանին իջած փոշին»,- գրում է ռուսական աղբյուրը: