Պուտինն Ամանորի առթիվ չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարներին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորի ոչ բարեկամ երկրների ղեկավարներին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պեսկովը հավելել է, որ Պուտինը կշնորհավորի օտարերկրյա գործընկերներին և մի շարք երկրների ժողովուրդներին: