Ռուսական բանակը Խարկովի մարզում` Կուպյանսկի ռազմավարական ուղղությամբ եւս մեկ հատվածում հատեց Օսկոլ գետը: Այս անգամ անցումը Կուպյանսկից հարավ է, եւ այնքան անսպասելի, որ ուկրաինական կողմըտտ միայն անօդաչուների միջոցով է ֆիքսել այդ փաստը: Իսկ դա վկայում է Օսկոլի արեւմտյան հատվածում ուկրաինական թույլ պաշտպանական համակարգերի մասին:
Ավելի վաղ ռուսներն Օսկոլն անցան Կուպյանսկից հյուսիս` երկու հատվածում: Ուկրաինական կողմը համառ ջանքերով փորձեց այդ պլացդարմները հետ վերցնել, սակայն էլի անհաջող, ինչը նույնպես խոսում է ուժերի պակասի մասին: Այս պահին այդ երկու պլացդարմները միավորնել են, եւ ռուսները Կուպյանսկից հյուսիս` Դվուրեչե-Զապադնոե բնակավայրերի հատվածում ունեն մեկ եւ բավականին մեծ պլացդարմ:
Իսկ Կուպյանսկից հարավ հերթական գոտանցումը ու նոր պլացդարմի հիմնումը միանգամայն պարզ է դարձնում ռուսները ծրագրերը: Կհետեւի հյուսիսային եւ հարավային պլացդարմներից հարված` Կուպյանսկի թիկունքային գոտու ուղղությամբ: Կուպյանսկը տարածված է գետից արեւմուտք եւ արեւելք: Արեւելյան հատված ռուսներն արդեն մտել են, սակայն այս ուղղությամբ արեւմտյան հատված անցնելը մեծ կորուստներ է խոստանում: Նման է, որ Խարկովի մարզի այս առանցքային բնակավայրը վերցնելու համար որոշել են կիրառել թիկունքային շրջապատման տարբերակը: Իսկ մինչ այդ չափազանց ակտիվ հարվածներ են հասցնում Կուպյանսկի բոլոր հատվածներում ուկրաինական դիրքերին (Տեսանյութում)
Մնում է սպասել, թե Կուպյանսկի թիկունքում գրեթե պաշտպանություն չունեցող ուկրաինական բանակն այս իրավիճակին ինչով կպատասխանի: