Թրամփը պետք է հանդիպի բոլորովին այլ Պուտինի հետ. ԿՀՎ վերլուծաբան
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով շատ է փոխվել ամերիկացի քաղաքական գործչի առաջին նախագահական ժամկետից հետո: Judging Freedom YouTube ալիքին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը։
«Թրամփին անակնկալ է սպասվում. Վլադիմիր Պուտինը, ում հետ նա պատրաստվում է հանդիպել, այն նույն Վլադիմիր Պուտինը չէ, որին ճանաչում էր ութ տարի առաջ: Սա այլ Վլադիմիր Պուտին է, և նա կլինի շատ ավելի կոշտ բանակցող, քան որևէ մեկի հետ, որը երբևէ հանդիպել է Դոնալդ Թրամփին»,- զգուշացրել է նա:
Ամերիկայի ապագա առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության բանակցային կարգավորմանը։ Նա բազմիցս հայտարարել է, որ մեկ օրում կկարողանա զբաղվել այս հարցով։