Ամերիկյան փորձագետը ներկայացրել է Ռուսաստանի հետ հնարավոր ուղիղ բախման հետևանքները
ՄիջազգայինԱՄՆ ռազմաօդային ուժերը չարաչար ձախողվելու են, երբ փորձեն հարվածել Ռուսաստանին` նյութատեխնիկական ապահովման բացակայության պատճառով, ասել է ամերիկացի ռազմական վերլուծաբան Ուիլ Շրայվերը սոցցանցերում:
«Միացյալ Նահանգները չունի նյութատեխնիկական միջոցներ՝ դիմակայելու նույնիսկ կարճաժամկետ, բարձր ինտենսիվության բախման»,- գրել է վերլուծաբանը։
Նրա խոսքով, նման գործողությունների փորձի ժամանակ ամերիկյան բանակը սկզբնական փուլում արդեն իսկ կբախվի մի քանի դժվարությունների, այդ թվում՝ Ռուսաստանին հարևան երկրներում ԱՄՆ ռազմակայանների խոցելի դիրքի իրողությանը։
«Լեհաստանի, Ռումինիայի և Բալթյան երկրների բազաները մի քանի ժամից կդադարեն գոյություն ունենալ։ Վառելիքի լիցքավորման օբյեկտները և հետախուզական կետերը կոչնչացվեն մի քանի ժամվա ընթացքում»,- նշել է Շրայվերը։
Նա հավելել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը արդյունավետությամբ գերազանցում են ամերիկյան բոլոր նմանատիպ համակարգերին և սպառնալիքի դեպքում ոչ մի հնարավորություն չեն թողնի հակառակորդին։
«Օդային մարտեր չեն լինի: Ամերիկյան կործանիչները կոչնչացվեն ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից տարածաշրջանում»,- ասել է վերլուծաբանը։
Վերջին տարիներին Ռուսաստանը տեսել է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվություն իր արևմտյան սահմանների երկայնքով: Դաշինքը ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքային ուժերի կուտակման կապակցությամբ: