Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը դիմել է ՌԴ-ին՝ հումանիտար օգնության խնդրանքով
ՄիջազգայինԱբխազիայի նախագահի պաշտոնակատարը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ հումանիտար էլեկտրաէներգիայի մատակարարման խնդրանքով։
Աբխազիան, ըստ Բադր Գյունբայի, հումանիտար աղետի շեմին է՝ օրական 9-11 ժամ լույս չկա։ Պաշտոնյաների և պետական հատվածի աշխատողների համար աշխատավարձ չկա: Գյունբան հույս ունի, որ իր դիմումը մոտ ապագայում կքննարկվի։
«Ռուսաստանի Դաշնությունը Աբխազիային ցանկանում է կայունություն և բարգավաճում, երբ էլեկտրաէներգիայի մատակարարման հարցումը ստացվի, պատասխանը կլինի»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Դմիտրի Պեսկովը։
Հետաքրքիր բան է ստացվում. Աբխազիայում մի կողմից, փորձում են «հեղափոխություն» սարքել: Մյուս կողմից, Մոսկվայից են փող ու հոսանք ակնկալում: Ու իրենց անվանում են անկախ պետություն: