Աստղագուշակ՝ դեկտեմբերի 25-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ին Արեւմուտքի երկրներն 9 տրիլիոն դոլար են ծախսել՝ հակասովետական ագիտացիա տանելու համար. Վազգեն Սաֆարյան Ինչ է կատարվել Կոնսերվատորիայի պատերի ներքո. Նանա Մարգարյանը փակագծեր է բացում Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները ԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ Ղազարյան Ջուր չի լինի «Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից «Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել

Հայաստանը ձեռքից գնում է… ամեն բան սխալ է. Տիգրան Ավետիսյան

Մշակութային

«ՆԵՐՍԻՆՍ ՊԵՏՔ Է ՀԱՆԵՄ ԴՈՒՐՍ, ՈՐՊԵՍԶԻ ՉՏՐԱՔԵՄ»

Հաճախ ենք խոսում մշակութային գործիչների պասիվությունից, ապշում նրանց անտարբերության եւ տոտալ լռության վրա, սակայն կան անհատներ, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել ներկայիս հայաստանյան իրավիճակի հետ: Ժամանակակից երգահան ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ նաեւ իր երգերի եւ ստեղծագործությունների միջոցով է հայտնում իր բողոքը՝ ստեղծված վիճակի վերաբերյալ: Վերջին երկու ամսում նա ունեցել է երկու շնորհանդես՝ մեկ տանիքի ներքո համախմբելով համախոհներին, մտերիմներին եւ, պարզապես, իր արվեստը գնահատող մարդկանց: Նա ներակայացրել է վերջերս լույս տեսած ալբոմի նախապատմությունը, ապա, թե ամեն երգն ինչպես է ծնվել: Ընդ որում՝ իր նոր ալբոմին տվել է ուշագրավ անուն՝ «Սխալ երկիր», ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունք»-ի զրույցը նրա հետ:

— Տիգրան, ինչո՞ւ «Սխալ երկիր», ի վերջո, երկիրն ինչո՞վ է մեղավոր, որ ունի, օրինակ, նման իշխանություն:

Ճիշտն ասած, ցանկանում էի շատ քննադատական անուն մտածել, որը չէր դիպչի Հայաստանի գաղափարին, որովհետեւ երկիրն ինձ համար համակարգ է, կառավարությունն է, սխալ տարված աշխատանքներն են: Եվ նաեւ անունն, ըստ իս, պետք է բնորոշեր ու բնութագրեր վերջին տարիների կատարված իրադարձությունները: Իհարկե, քննադատություններ շատ եղան՝ նույնիսկ մտերիմ մարդկանց կողմից, ովքեր մասնակցել էին ձայնագրման գործընթացին: Անգամ դիզայներները համաձայն չէին մտքիս հետ, որ ես Մայր Հայաստանի արձանը թարս էի նկարել, որը եւս բնութագրում է ներկայիս հայաստանյան վիճակը՝ Հայաստանը ձեռքից գնում է… Ինչեւէ, ես մնացի կայուն ու չփոխեցի իմ որոշումը, որովհետեւ ինչ կատարվել է այս չորս տարիների ընթացքում, կարծում եմ՝ ամեն բան սխալ է արվել այս կառավարության կողմից: Սխալ կամ հատուկ՝ նպատակային:

Բայց երկիրն իշխանությունը չէ: Իշխանությունը ժամանակավոր է, երկիրը՝ մնայուն:

Համաձայն եմ Ձեզ հետ: Հենց քննադատությունները այդ ուղղությամբ էին գնում: Տեսեք, հայրենիքը, մեր հողն ու ջուրը, տարածքը, որտեղ ապրում ու մեծանում ենք, ինձ համար տարանջատվում է երկրից: Կարծում եմ՝ մենք նույնկերպ ենք մտածում, ուղղակի, «Սխալ երկիր» ասելով, նկատի ունեի, որ երկիրը դա համակարգն է, այսինքն՝ լծակներ ունեցող մարդիկ, ումից, ցավոք, կախված է նույն մեր երկիրը:

— Ուշագրավ էր, որ Ձեր «Սխալ երկիր» ալբոմի անդրանիկ շնորհանդեսը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին: Ինչո՞ւ հենց այդ չարաբաստիկ օրը:

Մտածված հենց նոյեմբերի 9-ին արեցի շնորհանդեսը: Եղան բողոքողներ, թե ինչո՞ւ այդ օրը: Ասեմ, թեմատիկան երգերիս շատ ծանր էր ու հատուկ այս վերջին տարիների մասին: Այնտեղ երգ կա, որը նվիրված է զոհված տղաներին: Հատուկ երգ ունեմ` նվիրված Արտյոմ Քոլանջյանին, ով նույնպես զոհվեց 2020 թվականի պատերազմի ժամանակ: «Սողուն» երգը քննադատում է այս իշխանությանն ու նրանց սատարողներին: Դա էր պատճառը, որ այդ օրը որոշեցի անել ալբոմիս շնորհանդեսը: Շնորհանդեսին հնչել է 10 երգ, եւ ամեն երգից առաջ պատմել եմ երգի մասին: Շատ հետաքրքիր անցավ ու կարեւորն՝ արդյունավետ: Դրա համար էլ դեկտեմբերի 13-ին կրկնեցի շնորհանդեսս: Առաջին շնորհանդեսը բավականին մեծ մասշտաբով եղավ, ու շատ հյուրեր ունեի, բայց եղան մարդիկ, ովքեր այդ օրը քաղաքում չէին կամ ինչ-ինչ պատճառներով ներկա չգտնվեցին, ես էլ կրկնեցի շնորհանդեսը, որը եղավ առաջինի շարունակությունը: Կրկին հյուրեր, ծափողջույններ եւ գեղեցիկ կատարումներ: Առհասարակ, արտիստի, երգահանի եւ ստեղծագործող մարդու համար չափազանց կարեւոր է, թե կողքից ինչպես կընկալվի քո ստեղծագործությունը: Ես, իսկապես, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկան ու իրենց անկեղծ գնահատականը տվեցին իմ աշխատանքներին: Դա ինձ առավել ուժ է տալիս եւ միտում՝ շատ գրելու ու ստեղծագործելու:

Ո՞ր տարիքից որոշեցիք զբաղվել երաժշտությամբ եւ ինչո՞ւ ընտրեցիք կիթառը:

Ուշ եմ սկսել զբաղվել՝ 21-22 տարեկանում: Շատ պատահական ընկերներիցս մեկի նկարը տեսա կիթառով, ու հետաքրքրեց: Հարցրի, թե որտեղ է սովորել, որից հետո ինքն ինձ ուղղորդեց, ու ես սկսեցի այցելել կիթառի դասերի: Անկեղծ ասած, չէի մտածում այսքան խորանալ, պարզապես, ցանկանում էի Հախվերդյանից, Վիսոցկուց մի քանի գործ նվագել՝ իմ հետաքրքրության համար, բայց այնքան սիրեցի ու խորացա, որ առաջին մասնագիտությունս թողեցի, որով արդեն 10 տարի է չեմ զբաղվում: Ավարտել եմ Գեղարվեստի ակադեմիայի դիզայներական բաժինը: Մի խոսքով, տարիների ընթացքում վարպետացա ու հիմա ինքս աշակերտներ ունեմ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցում:

Իսկ ինչպե՞ս ծնվեց երգ գրելու գաղափարը, թե՞ դա մուսան է որոշում:

Շատ հետաքրքիր հարց եք տալիս, երբեւէ չեմ մտածել այդ հարցի շուրջ: Երեւի մեկ կամ երկու տարվա նվագող էի՝ 2014-2015 թվականներն էին, երբ սկսեցի երաժշտություն գրել: Իհարկե, հիմա երբ հետ եմ նայում, այդ երգերը չեմ էլ ցանկանում լսել, սակայն դա բնական է՝ մարդն անընդհատ զարգանում է: Ես այս ընթացքում հասկացա, որ ավելի շատ հեղինակ եմ, քան` կատարող: Ներքին ձայնս մշտապես հուշում է ինձ, որ մի բան կա ներսումս, որը պետք է հանեմ դուրս, որպեսզի չտրաքեմ: Հատկապես, այս իրավիճակում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Աստղագուշակ՝ դեկտեմբերի 25-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 25-ինԱրեւմուտքի երկրներն 9 տրիլիոն դոլար են ծախսել՝ հակասովետական ագիտացիա տանելու համար. Վազգեն ՍաֆարյանԻնչ է կատարվել Կոնսերվատորիայի պատերի ներքո. Նանա Մարգարյանը փակագծեր է բացումՔննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարներըԽՍՀՄ-ի մեծագույն նվաճումն այն էր, որ մարդկությանն ազատագրեց ֆաշիզմի լծից. Հայկ ՂազարյանՋուր չի լինի«Հրապարակ». ԱԳՆ-ում նեղվել են Փաշինյանի որոշումից«Ժողովուրդ». ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորելՆիկոլն իր «քովիդով» հերթական ծանր հարվածը հասցրեց ՀայաստանինՈւկրաինական բանակցային գործընթացը վերահսկելու է Կրեմլը. Ռուսական աղբյուրՎելիկայա Նովոսելովկայում ուկրաինական դիրքերը մշակվում են անօդաչուներով եւ հրետանիով (Տեսանյութ)«Հրապարակ». Քննիչ հանձնաժողովը գործի է անցել«Ժողովուրդ». Աղմկահարույց 1 տոննա կոկաինի գործով իրավապահները հարցում են ուղարկել ԱՄՆ«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են«Ժողովուրդ». 6 օր ունեին, բայց ոչ մրցակցային ու գերթանկարժեք ավիատոմս են գնել Ավինյանի համարՓաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին՝ քովիդի պատճառովՈւկրաինական հենակետում ռուսական գրոհայինները ոչնչացրել են լեհ վարձկաններինԶելինսկին Մոսկվայում ոստիկանական մեքենա է այրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Պոկրովսկի ուղղությամբ մեծ քանակներով այրվում է ՆԱՏՕ-ի տեխնիկանԱնույշ Խուդավերդյանը պաշտոնապես լքել է «Հանրային ձայն» կուսակցությունը. Վարդան ՂուկասյանՀերի՛ք է խաբեք ու մարդկանց էշի տեղ դնեք. ԶԱՐՄԱՆՔՀիշեցրել են Փաշինյանին, թե ինչերի է ընդունակ Թորոսյանը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքիան ու Ադրբեջանը քննարկում են զորավարժությունների ինտենսիվության ավելացման հարցըԱլեն Սիմոնյանը պարգևատրումներ է արելՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի ՍԻՆԴՐՈՄ, ԿԱՄ ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԿԱՊԻ ՕՂԱԿՆ ԷԼ ԱՎԵԼԻ Է ԿԱՐԵՎՈՐՎԵԼՈվ չի գնահատում իր անցյալը, ապագա ունենալ չի կարող. Արտակ ԶաքարյանԽնջույքների ժամանակ սիրտը պաշտպանելու համար ալկոհոլի վրայից պետք է ջուր խմել. The ConversationԲանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք՝ ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ. Փաշինյան Արյունալի բախումներ, պատերազմներ չենք տեսնում և չենք տեսնի Ադրբեջանում.ԱլիևԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել Հայաստանը չի նախատեսում անջատել ռուսական հեռուստաալիքները. РИА НовостиԳիտնականները ուղեղի տասնյակ աննորմալություններ են հայտնաբերել նյարդային անորեքսիայի ժամանակՓաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)Չարագործները տրոյացի են տարածում Telegram-ի ֆինանսական ալիքների միջոցովԱնանուխի մաստակը նպաստում է քաշ հավաքելունԷյնշտեյնի՝ նախագահ Ռուզվելտին ուղղված պատմական նամակը կարող է վաճառվել 4 մլն դոլարովՄարմելադը մաքրում է օրգանիզմըForbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտըWhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրություններըՆախագահներին հրավիրելով բանավեճի՝ Նիկոլը կրկնեց Թուրքիայի ձեռագիրը.Armenian info«Սուրբ Ծննդյան օրակարգն» ավելի կարևոր էր քան Լավրովի հետ զրույցը․ Զախարովան՝ գերմանական ԶԼՄ-ների մասինԱվստրալիայի կառավարությունը մինչև 16 տարեկան երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերիցՎարազդատ Լալայանը` «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթող Հայտնի են մարզաշխարհի տարվա լավագույնների անուններըՃի՞շտ եմ հասկանում, որ երեք նախագահները վերջնականորեն և անշրջելիորեն հրաժարվում են հրապարակային բանավեճից. ՓաշինյանԱռաջարկվում է լրացուցիչ հավաստագրման չափորոշիչներ սահմանել Երևանում տաքսի ծառայություն իրականացնողների համարՆախատոնական «կտեր» եւ նախընտրական ինտրիգներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top