Անդրանիկ Քոչարյան, Լուսինե Բադալյան. ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին
Մասիսի «Alla Luce» սգո սրահում ժամը 17։00-ից սկսվել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգիստը։ «Հրապարակ»-ի թղթակիցը մեկ ժամից ավելի այնտեղ է եղել ու ֆիքսել, թե իշխանականներից ովքեր են գալիս իրենց նախկին թիմակցին ցավակցելու։
Հոգեհանգստի արարողությանը եկել են Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը և Լուսինե Բադալյանը, ինչպես նաև ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանը։ Լրատվամիջոցի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ ՔՊ-ում քննարկում է եղել` չգնալ Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին։ Եթե անգամ նման որոշում էլ չլիներ, շատերն ուղղակի Նիկոլ Փաշինյանի ահից չէին համարձակվի անգամ ցավակցել նախկին թիմակցին։
«Հրապարակ»-ն արձանագրել է նաև՝ ծաղկեպսակ չի ուղարկվել ՔՊ-ի անունից։