ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Իրակլի Կոբախիձե
ՄիջազգայինԵԱՀԿ առաքելությունը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները, թեև արձանագրել է որոշ խախտումներ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է Sputnik Georgia-ն։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ 11-րդ գումարման օրենսդիր մարմինն իր լիազորությունները ձեռք է բերել նոյեմբերի 25-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները մերժվել են խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերի կողմից։
«ԵԱՀԿ-ն ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինն, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, դա վրաց ժողովուրդն է։ Տեսնում եք, որ վրաց ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», - ասել է Կոբախիձեն: