Նիկոլը կոնկրետ Աննայի փիա՞ռն է անում, թե՞ հանրության ուշադրությունն են շեղում.Armenian info
ՀասարակությունԱննայի ու իր հարաբերությունների իրական բնույթի մասին կարևոր բացահայտումներ արած Նիկոլը հիմա էլ հրապարակել է մի տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է տարիներ առաջ սեռական զուգընկերուհու ծնունդը շնորհավորել ընդհատակից. 2009-ին Աննայի պատվին սերենադ երգող խումբ է ուղարկել պատուհանի տակ՝ երգելու հայտնի «Սանտա Լուչիա» նեապոլիտանական երգն ու Աննային անմոռաց զգացմունքներ պարգևելու:
Հարց է առաջանում՝ ո՞վ ում է փիառում, Աննա՞ն՝ Նիկոլին, թե՞ Նիկոլը՝ Աննային: Ստեղծվում է տպավոություն, թե Նիկոլը սկսել է Աննային փիառել՝ նրան նոր կողմից բացահայտելով: Այս ամենը լուրջ չէր դիտվի, եթե չլիներ մի հանգամանք. ասում են՝ Հակոբյան Աննան կարող է դառնալ վարչապետ որպես պլան «բ» Նիկոլի համար: Այս հեռահար նպատակո՞վ է Նիկոլն Աննային «ռասկռուտկա» անում: Համենայն դեպս՝ այս ամենը կարծես թե լավ մտածված ու կազմակերպված բնույթ է կրում. Նիկոլի օտարերկրյա ինստրուկտորները ծրագրել են նոր քյալագ բերել հայ ժողովրդի գլխին, իսկ դա անելու համար նրանց պետք է հենց Աննայի նման մեկը, քանի որ կան հիմնավոր կասկածներ, որ Նիկոլն արդեն օբյեկտիվորեն սպառել է իրեն:
Մյուս կողմից՝ շատ հնարավոր է՝ ուղղակի հանրությանը զբաղեցնում են՝ թուլացնելու դիմադրողականությունը, որ Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերն ավելի հեշտորեն իրագոծվեն. Իլհամն ակնհայտորեն պատերազմի է պատրաստվում, և Նիկոլը գիտի, թե որն է այդ «X» ժամը: