Սթրեսը նվազեցնում է տեղային իմունիտետի աշխատանքի արդյունավետությունը. մասնագետի կարծիքը
ՀասարակությունՋերմաստիճանի փոփոխությունները և սթրեսը նվազեցնում են տեղային իմունիտետի աշխատանքի արդյունավետությունը՝ հեշտացնելով սեզոնային վիրուսներով վարակվելը։ Այս մասին «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի եթերում ասել է ռուս պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Կոստինովը։
Տեղային իմունիտետը սթրեսի մեջ չգտնվող մարդու համեմատ նվազում է 12 անգամ։ Սթրեսը միշտ բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա, ուստի դրանից խուսափելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել ժպիտներին և դրական շփմանը»,- ընդգծել է գիտնականը։
Իր հերթին հաղորդավար ու բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովը հավելել է, որ ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունը ցույց է տվել՝ Քովիդ-19-ից վախն ու սթրեսը կարող են նվազեցնել անգամ պատվաստման արդյունավետությունը, քանի որ կարող են խաթարել հակամարմինների արտադրությունը։