Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ նախագահ
Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Այս մասին ասված է ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի ցավակցական հեռագրում։
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 20-ին, մեքենան մխրճվել է մարդկանց մեջ․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Մեքենայի վարորդը բերման է ենթարկվել։
Զոհվել է առնվազն երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Տուժել է 68 մարդ։