Ո՞ւր է Հայաստանի իշխանություն կոչվածը, ինչո՞վ է զբաղված․Սրբազանը՝ Ադրբեջանի պահանջների մասին
ԹեմաՎերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ գոյություն չունի կամ թշնամական օրակարգի ծառայություն է այն, ինչ-որ տեղի է ունենում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը հիշեցրեց Ադրբեջանի պահանջները Հայաստանի Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, տարբեր անվտանգային խնդիրների, բանակի վերաբերյալ, ադրբեջանցիների վերադարձի թեզը. «Ոչ մի արձագանք։ Գերիների հետ կապված ոչ մի արձագանք։ Ո՞ւր է Հայաստանի իշխանություն կոչվածը, ինչո՞վ է զբաղված։
Դիրքորոշում չեն հայտնում։ Դա խոսում է այն մասին, որ ներքին պայմանավորվածությամբ իրենք համագործակցում են թշնամի պետություն Ադրբեջանի հետ։
Այլապես մինչև հիմա որևէ կերպով անդրադարձ կունենային այս հարցերին։ Որպես Հայաստանի, հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունեն, ուրեմն պետք է զբաղված լինեն այլ բաներով՝ իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով»։