Ժողովո՛ւրդ վախեցեք Աստծուց, Ձեր հույսը մի դրեք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, թուրքի վրա, Ձեր հույսը դրեք Բարձրյալի վրա․ Վարդան Ղուկասյանը Աստծուց հեռանալու հետեւանքների մասին
ԹեմաՄասնակցելու է արդյո՞ք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջիկա արտահերթ ընտրություններին, ի՞նչ սպասումներով եւ էմոցիաներով է ճանապարհում անցնող տարին նախկին քաղաքապետը հարցերի շուրջ զրուցել ենք անձամբ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց․
-Ես շատ ուրախ եմ, որ այսքան ժամանակ իմ միսը կերել եք Դուք՝ պետական լծակներով, ԶԼՄ-ներով ինչ ասես ինձ վերագրել եք, աշխարհի տակ բան չմնաց, որ ինձ հետ չկապեք, իմ անունը չշահարկեք։ Հիմա էլ մի երկու ամիս բան է մնացել, դիմացեք, թող օրը գա բոլորս էլ կտեսնենք, թե ով ինչքան հարգանք ունի գյումրեցիների շրջանում։ Սպասենք տեսնենք, թե ժողովուրդը ընդհանրապես էս քաղաքում ում է հարգում, սիրում, վստահում, ում է տեսնում իրեն արժանի համայնքապետ, մի վռազեք ժամանակը կգա բոլորդ կիմանաք։
-Պարոն Ղուկասյան, հաշված օրեր են մնացել 2024թ-ին, ի՞նչ ակնկալիքներ ունեք եկող տարուց եւ ինչպե՞ս եք ճանապարհում անցնող տարին։
-Այն ինչ կատարվեց Հայոց ազգի հետ յուրաքանչյուր հայ տղայի համար ուղղակի սթրես է, կրկնում եմ, եթե ինքը իրոք հայ է։ Այն քաոսը, որը թափվեց մեր ազգի գլխին ես ոնց կարող եմ հանգիստ, ուրախ ապրել։ Ես մի բան գիտեմ, մենք ազգովի հեռացանք Աստծուց, ես մի բան գիտեմ, որ երբ ոչ հայրենասեր, անհավատ մարդիկ ստանձնում են երկրի կարեւորագույն պաշտոնները՝ երկիրը այս վիճակում է հայտնում։ Ես մի բան գիտեմ, որ եկեղեցին պետք է մաքրիվի սուտ հոգեւարականներից, պետք է իրոք հավատավոր մարդիկ լինեն, որ աղոթքը բարձրանա առ Աստված։ Ով խիղճ ունի, ով հավատք ունի, ով հայրենասեր է, ով բանիմաց է այ նմանատիպ մարդկանց ձեռքից պետք է բռնել, բերել դնել Հայոց պետականության համար կարեւորագույն պաշտոնների։ Ես ցավով նայում եմ այս երեխաներին, ովքեր իրենց համար անգամ սեփական զուգարան չեն կառուցել այսօր ինչ-ինչ պաշտոններ են զբաղեցնում։ Դուք պատկերացնում եք վեց տարվա մեջ միայն Գյումիրում վեց-յոթ մարզպետ է փոխվել։ Բայց ամենասարսափելին այն է, որ դրանք ոչ մի ճանապարհ չանցած մարդիկ են եղել, ես չգիտեմ, թե դրանց որտեղից են բերում, ոնց են բերում ու հետո ոնց են փչացնում բառի ուղիղ իմաստով։ Առհասարակ կադրերին փչացնելու գործընթացը եկավ նախկիններից , որը հիմա ավելի կատարելագործվում է, էլ չեմ խոսում, որ լուրջ մարդկանց փչացնելու հսկայական ինստուստ է գործում մեր երկրում։ Այ ես սրա համար եմ ցավում․․․
Ամփոփելով խոսքը պարոն Ղուկասյանը նկատում է․
-Ես մի բան գիտեմ, որ աշխարհի վերջին օրերին Սուրբ գիրքն ասում է․ինչպես տանջանք եւ տառապանք տվեցի Իսրայելի ազգին, նույնպես Հայոց ազգին։ Բայց կգա ժամանակ, ինչպես Իսրայելը տիրեց իր հողերին նույնպես Հայոց ազգը։ Ժողովուրդ Ձեր հույսը մի դրեք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, թուրքի վրա, Ձեր հույսը դրեք Բարձրյալի վրա։ Ոովհետեւ միայն Բարձրյալն է եւ ցածրացնում եւ բարձրացնում։ Վախեցեք Աստծուց, ով ասում է․ ես խոնարհներների հոգին կենդանացնեմ եւ կոտրած սրտերը ապրեցնեմ, ազգովի դառնանք առ Աստված, որովհետեւ աշխարհի վերջն է։ Ինչպես Սուրբ գիրքն է ասում աշխարհի վերջին օրերին Հայոց ազգի թագավոր պետք է դառնա Արշակունյանց տոհիմից, իսկ Կաթողիկոս՝ Գրիգոր Լուսավորչի տոհիմից, ես սպասում եմ իրենց՝ առաջն Աստված։