Վրաստանը կարող է դուրս մնալ Եվրոպական կրթական համակարգից․ Georgia News
ՄիջազգայինՎրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի գրանցումը Բարձրագույն կրթության որակի զարգացման անկախ գործակալությունների եվրոպական ռեգիստրում (EQAR) կասեցվել է։ Սա լուրջ ազդանշան է, որը կարող է ազդել վրացական կրթական չափորոշիչների և դիպլոմների միջազգային ճանաչման վրա, կարծում են փորձագետները, փոխանցում է GeorgiaNews-ը։
Ըստ պարզաբանման՝ կասեցումն ուժի մեջ է մինչև բողոքի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը կամ այն ներկայացնելու ժամկետի լրանալը։
Դրանից հետո կենտրոնը կա՛մ կհանվի գրանցամատյանից, կա՛մ կվերականգնի գրանցումը։