Մագդեբուրգի սուրբծննդյան տոնավաճառում վրաերթից 4 մարդ է մահացել, գրել է Bild-ը։
Վիրավորվել է ավելի քան 200 մարդ։ Նրանցից 86 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ, 78-ը թեթեւ վնասվածքներ են ստացել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մեքենան մխրճվել է մարդկանց մեջ։
Սաքսոնիա-Անհալթի շրջանային կառավարությունը տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում է անվանել:
Վարորդն արդեն բերման է ենթարկվել: Նախնական տվյալներով՝ նա բնիկ Սաուդյան Արաբիայից է։
Կադրերը հրապարակվել են համացանցում։