Ի՞նչ կապ ունի Նիկոլն Աղազարյան Հովիկի կնոջ մահվան հետ.Armenian info
ՀասարակությունԿյանքից հեռացել է վերջին շրջանում սկանդալների ու հալածանքների տեղատարափի տակ հայտնված նախկին ՔՊ-ական պատգամավոր Աղազարյան Հովիկի կինը:
Ներքաղաքական թոհուբոհին հետևող ցանկացած քաղաքացու մոտ ողջամիտ հարց ու գուցե նաև կասկածներ կառաջանան՝ կապված տիկնոջ մահվան ու նրա ամուսնու գլիխն այս օրերիրին եկածի միջև հնարավոր կապի հետ: Ի դեպ՝ մամուլը գրեց, որ հալածանքների են ենթակվելու նաև Աղազարյան Հովիկի ընտանիքի անխտիր բոլոր անդամնեը. Նիկոլը հրահանգել է պետական ապարատից հեռացնել ընտանիքի բոլոր անդամներին ու ազգականներին:
Չտեսնել արձանագրված մահվան ու այս ամենի միջև ակնհայտ կապ, շատ դժվար կլինի ցանկացած դեպքում: Ստացվեց, որ Նիկոլն ուղիղ պատճառ դարձավ անմեղ մարդու մահվան. չլիներ այս ողջ պատմությունը, շատ մեծ հավանականությամբ տիկինը կենդանի կլիներ, քանի որ ըստ էության, մտածմունքն էականորեն ազդել է նրա առողջականի վրա՝ հանգեցնելով ողբերգական հետևանքի:
Աղազարյան Հովիկի տիկնոջ արյունը Նիկոլի վրա է նաև, ինչը, իհարկե, նրա համար բնավ սարսափելի չէ. բազմահազար երիտասարդների տարան ու մարտի դաշտում կոտորեցին, ախ չասեից, հիմա պետք է Աղազարյան Հովիկի դա՞րդը քաշի…