Անբարոյականության քարոզչություն են անում, որ ընտանիքը սրբություն չէ, եկեղեցով պսակը կարևոր չէ
Միանշանակ պետք է մեր ամբողջ ջանքը ներդրվի՝ հեռացնելու այս չարիքի իշխանությունը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Բագրատ Սրբազանը։
«Պետք է հեռացնենք, որպեսզի ճանապարհ բացենք ճշմարտության և արդարության համար։ Դրա լուծումները քաղաքական են։
Դա ոչ թե պարզապես որևէ մեկի ցանկությունն ու ձգտումն է, այլ ուղղակի հանրային պահանջ, անհրաժեշտություն, նաև մեր այս ամբողջ պայքարի տրամաբանական ավարտը՝ ճշմարտության և արդարության հաղթանակը»,-ասաց Սրբազանը։
Թե երբ է արվելու փոփոխությունը, Սրբազանի խոսքով, դարձել է հրամայական։
«Բոլոր տեղերում, բոլոր վայրերում՝ անկախ մասնագիտությունից, տարիքից, հանդիպելիս մարդկանց մտքի մեջ հետևյալ հարցումն է, ոչ թե ի՞նչ ենք անելու, ինչպե՞ս ենք անելու, այլ՝ երբ ենք հեռացնելու այս չարիքին։ Չկա մի մարդ, որ այդ հարցը չտա և չկա մի մարդ, որ այդ պատրաստակամությունը չհայտնի։ Եվ սա ինձ համար ուրախություն է, քանի որ այս մարդիկ այլևս գիտակցում են, որ դա անհրաժեշտություն է, հրամայական»,-ասաց Սրբազանը։
Նա վստահեցրեց, թե մարդկանց տրված խոստումն իրականանալու է։