Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել
Դեկտեմբերի 3–ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից ազատված 32 վարորդներից 25-ը աշխատանքի վերականգնման դիմում են գրել, որոնցից 11 վարորդ արդեն վերականգնվել են: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով «Sputnik Արմենիա»-ի գրավոր հարցմանը։
««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 13–ի դրությամբ աշխատում է 1192 վարորդ։ ՓԲԸ-ում առկա է վարորդի 85 թափուր հաստիք»,–հայտնել է քաղաքապետարանը:
Ընդգծվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` վարորդների բոլոր բարձրացված հարցերին լուծում տալու վերաբերյալ:
Հարցին, թե վարորդների արարքներին քրեաիրավական գնահատական տրվել է, քաղաքապետարանից չեն հայտնել, առաջարկելով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն: