ԱՄՆ ՌՕՈւ վետերանը 102 տարեկանում նորից երկինք է բարձրացել Երկրորդ համաշխարհայինի ռմբակոծիչով
ՀասարակությունԱՄՆ ՌՕՈւ վետերանը 102 տարեկանում նորից երկինք է բարձրացել Երկրորդ համաշխարհայինի ռմբակոծիչով, տեղեկացրել է Bild-ը։
Երիտասարդ լեյտենանտ Էդ Քոտրելը 65 մարտական թռիչք է կատարել հիտլերյան զորքերի դեմ։ 80 տարի անց 493-րդ էսկադրիլիայի օդաչուն նորից նստել է P-47 Thunderbolt-ի ղեկին եւ որպես երկրորդ օդաչու թռել Արդենների վրայով։
Այդ նույն վայրերում 1944թ. դեկտեմբերի 17-ին նա թռել է նման ռմբակոծիչով եւ խփվել երկու գերմանական կործանիչների կողմից։ Քոտրելին հաջողվել է վթարային վայրէջք կատարել։
Նա ռեկորդ է սահմանել որպես Thunderbolt-ի ամենածեր օդաչու։ 2025թ. հունվարին նա կդառնա 103 տարեկան։