«Ժողովուրդ». Քայլե՞լ ես Փաշինյանի վիրակապի կողքով՝ քեզ բնակարան և «Շեվրոլե»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի հրաշքներ են կատարվում ՔՊ-ականների կյանքում։
Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ։
Սակայն սույն հեղափոխականը ինտենսիվ տեմպերով բարելավում է իր կենսակերպը` հավանաբար Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛» կանխատեսումը գետնին չգցելու նկատառումով։ Սարգսյանը, բացի նրանից, որ շատ արագ իր կնոջը (Ինեսա Հակոբյան) տեղավորում է Արաբկիրի թաղապետարանում աշխատանքի, ինքը ևս սկսում է աշխատել պետական բազմաբնույթ հիմնարկներում` Աջափնյակ վարչական շրջան, Չարենցավանի հաստոցաշինական գործարան, Շրջակա միջավայրի նախարարություն, «Հայփոստ», այժմ՝ կրկին Աջափնյակ վարչական շրջան։
Եթե այլ երկրներում հեղափոխության մասնակիցները, իշխանության գալով, սկսել են վարել ավելի համեստ կյանք քան մինչ այդ` ՀՀ-ում առանց բացառության բոլոր ՔՊ-ականների կյանքը շեշտակի և օր օրի բարելավվում է։
Բարեբախտաբար, ինչը ունի սկիզբ, ունի նաև ավարտ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում