Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը պահված երազանքները ի կատար են ածվում․ Այսօր արեւադարձ է
ԹեմաԱմեն տարի ձմեռային արեւադարձը ընկնում է դեկտեմբերի 21-22-ի միջեւ: Ձմեռային արեւադարձին դիտվում է տարվա ամենակարճ ցերեկը եւ ամենաերկար գիշերը:
Ձմեռային արեւադարձից հետո ցերեկները երկարում, գիշերները կարճանում են: Հին Չինաստանում կարծում էին, որ այդ պահից արթնանում էր բնության «առնական ուժը» եւ նոր փուլ էր սկսում: Այդ իսկ պատճառով ձմեռային արեւադարձի օրը համարվում էր երջանիկ եւ տոնելու արժանի օր: Այդ օրը կայսրերը քաղաքից դուրս էին մեկնում՝ Երկնքին զոհաբերություն կատարելու ծիսակատարության համար, հասարակ ժողովուրդն էլ զոհ էր մատուցում նախնիներին, փոխանցում է Calend-ը:
Այսօր եւս այդ օրը համարվում է նախնիների հիշատակը հարգելու օր. զոհաբերության համար օգտագործում են տանյուան՝ բրնձի ալյուրից պատրաստված գնդիկներ: Թայվանում եւս Դունչժիի տոնին նախնիներին թխվածքաբլիթ զոհաբերելու ավանդույթ կա: Բրնձի ալյուրից խմոր են հունցում, թխում կրիաների, խոզուկների, կովերի, ոչխարների եւ այլ կենդանիների տեսքով թխվածքաբլիթներ, որոնք երջանկություն են խորհրդանշում:
Զոհաբերության ծիսակարգից հետո ընթրիք են կազմակերպում: Ասում են այդ օրը պահված բոլոր ի սրտե պահված երազանքները կատարվում են Աստծո կամոք։