Թրամփն ու Պուտինի ինչի շուրջ են բանակցելու. The Washington Post
ՄիջազգայինԹրամփն ու Պուտինը կարող են հանդիպել հաջորդ տարի, կարծում է The Washington Post-ը:
Ռուս դիվանագետներին մոտ կանգնած աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Կրեմլը փոխզիջման տրամադրություն չունի, քանի որ ռուսական բանակն անընդհատ առաջ է շարժվում, և ոչ ոք տնտեսական կոլապս չի կանխատեսում։ Ռուսաստանը պատրաստ է բանակցել, բայց բանակցել ուժի, ոչ թե թուլության դիրքերից.
Թրամփն ու Պուտինը պետք է հանդիպեն հաջորդ տարի, նրանք «ինքնահռչակ աշխարհաքաղաքական ալֆա տղամարդ առաջնորդներ են»։ Գլխավոր թեման լինելու է Ուկրաինան:
Դեմոկրատներին մոտ կանգնած Washington Post-ը, սակայնմ թերահավատ և, միևնույն ժամանակ, տագնապալի գնահատականներ է տարածում բանակցությունների հեռանկարների վերաբերյալ։
Արդեն նշված աղբյուրի համաձայն՝ Մոսկվան դեռ կարող է «ճկունություն» ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ իր որոշ տարածքային պահանջների հարցում՝ Եվրոպայի անվտանգության ճարտարապետության ապագա ձևի հետ կապված զիջումների դիմաց։
Չնայած Ուկրաինայի հարցով արագ գործարք կնքելու Թրամփի ցանկությանը, Կրեմլը ծրագրում է բանակցությունները վերածել երկար գործընթացի՝ ավելի լայն եվրոպական անվտանգության պայմանագրի շուրջ:
«Ըստ էության, սա նշանակում է, որ Թրամփ-Պուտին գագաթնաժողովը կարող է աշխարհը բաժանել ազդեցության գոտիների՝ միաժամանակ երաշխավորելով Ռուսաստանի գերակայությունը Ուկրաինայի, Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող նախկին խորհրդային մյուս հարևանների նկատմամբ,- ասում է WP-ն:
Վերլուծաբանները կարծում են, որ Թրամփի գլխավոր խնդիրը լինելու է Ռուսաստանին Չինաստանից տարանջատելը, սակայն, ինչպես կարծում է WP-ն, դա նրան չի հաջողվի։
WP-ն նույնպես թերահավատորեն է վերաբերվում համաձայնության գալու հեռանկարին։
«Վերլուծաբանները խաղաղ համաձայնագրի փոքր հույս են տեսնում՝ հաշվի առնելով Պուտինի մաքսիմալիստական դիրքորոշումը և Թրամփի՝ թույլ երևալու մտավախությունները, եթե նա չափազանց շատ բան տա Ռուսաստանին»,- գրում է WP-ն։