«Եթե Զելենսկին բաց չթողնի մեր գազը, կարող է լուրջ հակամարտություն առաջանալ»․ Ֆիցո
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սպառնացել է Ուկրաինային լուրջ հակամարտությամբ, եթե Կիևը թույլ չտա Բրատիսլավայի համար նախատեսված գազի տարանցումը իր տարածքով դեպի Եվրոպա, փոխանցում է Ria Novosti-ն։
«Եթե Զելենսկին բաց չթողնի մեր գազը, կարող է լուրջ հակամարտություն առաջանալ»,- ուրբաթ օրը գրել է Ֆիցոն Facebook սոցիալական ցանցի իր էջում։
Նա նշել է, որ Սլովակիան օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և հույսը դնում է Բրատիսլավայի նկատմամբ Կիևի նույն վերաբերմունքի վրա։ Ֆիցոյի կարծիքով՝ սա չպետք է լինի զուտ միակողմանի երթեւեկություն։
«Ինչու՞ դա պետք է միայն մեզանից գնա այնտեղ: Ինչո՞ւ չի կարող մեր նկատմամբ ինչ-որ համերաշխություն լինել», զարմացել է Սլովակիայի վարչապետը։