Կին զինծառայողների համար առաջարկվում է սահմանել 125 հազար դրամ հավելավճար
ՀասարակությունԿառավարությունը նախատեսում է նոր սոցիալական միջոցներ Զինված ուժերի անձնակազմի համար։
Նախագիծն առաջարկում է սահմանել հավելավճարներ հետևյալ կատեգորիաներում․ կանանց գումարտակում ծառայություն իրականացնող կին զինծառայողներ՝ 125 հազար դրամ, ուսումնական ծանրաբեռնվածությամբ զորամասերում ծառայող անձնակազմ՝ 100 հազար դրամ, սերժանտական դասընթացներ ավարտած և համապատասխան որակավորում ունեցող զինծառայողներ՝ մինչև 300 հազար դրամ, հրահանգչի դասընթացներ ավարտած և հրահանգչի որակավորում ունեցող անձնակազմ՝ կախված կարգից՝ 50,000-ից 90,000 դրամ, օտարերկրյա ռազմաուսումնական հաստատություններում առանց կրթաթոշակ ստանալու սովորող կուրսանտներ՝ 200 հազար դրամ։
Նախագծի իրականացման համար տարեկան կպահանջվի շուրջ 3.37 միլիարդ դրամ, ինչը նախատեսվում է կառավարական ֆոնդերից։
Նախագիծը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի նպատակներին։ Այն ուղղված է արհեստավարժ բանակի անցմանը, զինծառայողների սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և ծառայության գրավչության բարձրացմանը։