Համատարած անորոշություն, փողոցներում բանտերից ազատ արձակված անձիք․ Իրավիճակը Հալեպում
ՏեսանյութերՀալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում Սիրիայում առկա իրավիճակից․ անորոշություն, փողոցներում բանտերից ազատ արձակված անձիք, եւ չնայած այս ամենին մարդիկ փորձում են վերադառնալ իրենց բնականոն կյանքին․
-Իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է, սննդամթերքի աստղաբաշխական թվերը կամաց-կամաց նվազում են։ Թեեւ զինված ահաբեկիչների ներկայությունը այլեւս իսպառ բացակայում է, այնուամենայինվ երկրում համատարած զգուծավորություն է։ Մեր բոլոր եկեղեցիները բացված են, արարողությունները տեղի են ունենում Իշխանությունները դրական են տրամադրված քրիստոնյաների դեմ, քաղաքում էլ տոնածառ դնելուն դրական են վերաբերվում: Մարդիկ կամաց-կամաց փորձում են իրենց կյանքին վերադառնալ, որովհետև անցումային իրավիճակը շարունակվում է, իսկ մենք պիտի փորձենք հանդարտորեն անցնել այս ճանապարհը։Սիրիայում այս պահին տնտեսական տագնապը շարունակվում է: Չանայած տատանվող ու անորոշ դրությանը, շատ մարդիկ շարունակում են տանը մնալ, աշխատատեղիներից շատերը դեռևս չեն վերաբացվել:
Արդեն մի քանի օր է՝ բաց են նաև ցամաքային ուղիները, այսինքն՝ Հալեպից հեռանալ ցանկացողները կարող են հասնել Դամասկոս, Բեյրութ, այնտեղից օդանավով Հայաստան։ Վստահ եմ, որ մեկնել ցանկացողներ կան։ Բայց մարդիկ այստեղ իրենց գործի տեղն ունեն, իրենց ընտանեկան հարցերը, այսինքն՝ դպրոցները սկսվեցին... տակավին հստակ չէ ժողովրդի համար, թե ի վերջո ժամանակավոր են վերադառնում, թե ոչ։ Բայց ընդհանուր առմամբ Հալեպից հեռացող մարդիկ շատ քիչ են։