Չանցնել բարոյականության սահմանները, պատգամավորի կնոջ անժամանակ մահը աղերս չունի նրա ամուսնու հետ կատարվող իրադարձությունների հետ․Աղազարյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել
ՆերքաղաքականԺամեր առաջ ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը տեղեկացրել էր սիրելի մայրիկի անժամանակ մահվան մասին․ «Մորս կորցրեցինք…Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր․․․
Սակայն այս գրառումից հետո անգամ համացանցում տարածվում են լուրեր, թե պատգամավորի կնոջ անժամանակ մահը ուղիղ կապ ունի իր ամուսնու դեմ իրականացվող ճնշումների հետ։ Ուստի հաշվի առնելով համացանցում արագորեն տարածվող տեղեկատվությունը Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոն Ճարոյանը iravunk.com-ի հետ զրույցում պաշտոնապես հերքելով տարածվող լուրերը նկատեց․
-Կոչ եմ անում հարգել պատգամավորի ընտանիքում տեղի ունեցած դժբախտությունը եւ չանցնել բարոյականության սահմանները։ Աղազարյանի կնոջ անժամանակ մահը որեւէ կապ չունի նրա ամուսնու հետ կատարվող գործողությունների հետ։ Ցավոք տիկնոջ մոտ դեռ երկու ամիս առաջ հայտնաբերվել էր ծանր հիվանդություն, եւ սրտի նախապես պլանավորված վիրահատությունից հետո, ցավոք տիկնոջ կյանքը այլեւս փրկել հնարավոր չեղավ։
Ցանկացած որեւէ տեսակի շահարկում իրականացնողներին կոչ եմ անում չանցնել բարոյականության սահմանները եւ հարգել պատգամավորի կնոջ ծանր կորստի վիշտը, որը աղերս չունի նրա ամուսնու հետ կատարվող իրադարձությունների հետ։