Ով է հավակնում փոխարինել սոցապնախարարին
ՆերքաղաքականԿառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հաշված օրեր են մնացել սոցապնախարար Նարեկ Մկրտչյանի պաշտոնանկությանը: Պատճառը վերջինիս թերի կառավարումն է, նրա հանդեպ անվստահությունը Փաշինյանի մոտ ամրապնդել է Մարդու իրավունքների պաշտպանը, ով, ըստ էության, հրապարակային մեղադրել է նախարարին՝ երեխաների տուն-ինտերնատում տիրող քաոսի մեջ։ Իսկ թե ով է հավակնում վերջինիս փոխարինելուն, ՔՊ-ականները դեռ չեն բացահայտում, բայց վստահեցնում են՝ հաջորդ սոցապնախարարը կլինի կին։
Սեփ. լրատվություն