Ինչպես ձմռանը տաքացնել տունն առանց էլեկտրաէներգիայի համար լրացուցիչ վճարելու
ՀասարակությունՁմռան ամենամեծ խնդիրն էլեկտրաէներգիայի բարձր վճարներն են: Մարդիկ ցանկանում են տաքանալ, սակայն չեն ցանկանում շատ վճարել:
Առաջարկում ենք մի քանի տարբերակ, որոնց շնորհիվ կարելի է տաքացնել բնակարանը և խնայել էլեկտրաէներգիան:
1. Փակեք բոլոր պատուհանները և համոզվեք, որ ոչ մի տեղում անցքեր չկան: Սա կապահովվի օդի ջերմաստիճանի բարձրացումը:
2. Պատուհանների վարագույրների փոխարեն օգտագործեք լոգարանի վարագույրներ: Դրանք կլանում են արևի ճառագայթներն ու թույլ չեն տալիս, որ ցուրտ օդը ներս մտնի:
3. Դրանց զուգահեռ նաև ծանր վարագույրներ կախեք, դրանք կխթանեն տան օդի ջերմաստիճանի բարձրացումը:
4. Դռների ներքևի հատվածները փակեք: Սա թույլ կտա, որ տաք օդը դուրս չգա բնակարանից:
5. Որքան հնարավոր է՝ շատ արևի լույս թողեք տան մեջ: Այսպես կտաքացնեք ներսի օդը:
6. Փակեք այն սենյակը, որը չեք օգտագործում: Խնայեք տան տաքությունը:
7. Տան ներսում խալի ունեցեք: Խալին ոչ միայն հարմարավետություն է ստեղծում, այլև տաքություն է ապահովում:
8. Առաստաղը ևս տաքացնելու կարիք կա: Այն կարող եք որևէ հաստ կտորով պատել:
9. Ուտեստներ պատրաստեք: Պատրաստման ընթացքում վառվող գազը կտաքացնի բնակարանը, իսկ համեղ սնունդը կուրախացնի տան անդամներին:
10. Տանը մոմեր վառեք: Դրանց որոշակի քանակությունը ևս կարող տաքացնել բնակարանը: