Ասատրյանների ընտանիքը չի դադարում լինել հանրության ուշադրության կենտրոնում։ 

Անժամանակ կյանքից հեռացած Սեդրակ Ասատրյանի կինը՝ Կարմենը, ԱՄՆ-ում շատ ակտիվ գործունեություն է ծավալում. նա և իր երկրորդ ամուսինը կլինիկա ունեն, որտեղ և աշխատում են։

Կարմենը ակտիվ է նաև ինստագրամյան հարթակում, և հաճախ նա տարբեր հրապարակումներով է կիսվում։ Այս անգամ Արամ Ասատրյանի հարսի հրապարակումը բավական խորիմաստ է ստացվել.

«Անցյալը գնացք է, որն արդեն մեկնել է, ապագան երազանք է, ներկան կյանքի պարգև… ապրիր ներկայով, ապագայի հույսով և անցյալի դասերով»։

Հավելենք, որ կարճ ժամանակում՝ նշանադրությունից հետո, հայտնի դարձավ նաև Սեդրակ Ասատրյանի որդու՝ Արամի սիրելին՝ Աննան, ով շատ մտերիմ է ապագա սկեսուրի հետ։

Կարմենն էլ Աննայի հետ հաճախ է հրապարակումներ անում։