Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիան ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային արժեքը նվազել է, սակայն նա շարունակում է գլխավորել այս ցանկը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 110 մլն եվրո)։
«Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան և «Ինտերի» ներկայացուցիչ Նիկոլո Բարելան լավագույն եռյակում են․ նրանց տրանսֆերային արժեքը գնահատվում է համապատասխանաբար 85 մլն և 80 մլն եվրո։
Նշենք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է և այժմ գնահատվում է 5 մլն եվրո (նախորդ տրանսֆերային արժեքը՝ 6 մլն եվրո)։
Ինչ վերաբերում է ակումբներին, ապա ամենաթանկարժեք կազմն ունի «Ինտերը», որի ամբողջ կազմի ընդհանոր տրանսֆերային արժեքը գնահատվում է 675,3 մլն եվրո։ Երկրորդն այս ցուցանիշով «Յուվենտուսն» է՝ 615,2 մլն եվրո, իսկ երրորդը՝ «Միլանը» (533 մլն)։ Լավագույն հնգյակում են նաև «Ատալանտան» և «Նապոլին»։