Ռանոսը ձմռանը նոր ակումբ կարող է ունենալ
Սպորտ
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկություններով Ռանոսին ցանկանում է վարձակալել երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Ֆորտունա Դյուսելդորֆ» ակումբը։ Նշվում է, որ ակումբները արդեն սկսել են բանակցությունները 21-ամյա խաղացողի տեղափոխության վերաբերյալ։
Նշենք, որ հայ հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Բանակցությունները ընթանում են միայն խաղացողի վարձակալության վերաբերյալ՝ առանց հետագա գնաման իրավունքի: