Աբխազիայի խորհրդարանի մոտ կրակոցներ են հնչել․ պատգամավոր է սպանվել
ՄիջազգայինՍուխումում՝ Աբխազիայի խորհրդարանի շենքի մոտ, կրակոցներ են հնչել, հայտնում է Sputnik Աբխազիան՝ վկայակոչելով հանրապետության գլխավոր դատախազի տեղակալին։
«Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը»,- ասվում է գործակալության տելեգրամյան ալիքում։
Աբխազիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ տուժել է երկու պատգամավոր։ Ինչպես պարզաբանել են Առողջապահության նախարարությունից, նրանք են՝ Կան Կվարչիան և Վախթանգի Գոլանձիան։ Երկուսն էլ վիրավորվել են և գտնվում են Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։
ԹԱՐՄԱՑՈՒՄ
ՌԻԱ Նովոստին հաղորդում է, որ պատգամավոր Վախթանգի Գոլանձիան մահացել է։