Բոլոր տեղակալներս ազատվել են պաշտոններից, իմ իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել նրանց հետ. Գալյան
«Իմ նշանակումից հետո նախարարի բոլոր տեղակալներն ազատվել են պաշտոններից։ Նորմալ է, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Նախարարի իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել որևէ տեղակալի հետ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Գալյանը խուսափեց մեկնաբանել կադրային փոփոխությունների պատճառները՝ նշելով, թե դրանք հարցեր են, որ պատճառաբանություն չեն ենթադրում։
«Օրենքի վրա հիմնված որոշումներ եմ կայացնում, օրենքը թույլատրում է, որ նման որոշումներ կայացնեմ»,– նշեց նա։