Սիրիայում քրդական ուժերի հետ պայմանավորվածություններ երբռք չեն եղել․ Թուրքիայի ՊՆ
ՄիջազգայինԹուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է այն պնդումները, թե իբր թուրքական կողմի և Սիրիայում քրդական ուժերի միջև հրադադարի համաձայնություն է ձեռք բերվել։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության գերատեսչության աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի համար որևէ ահաբեկչական կազմակերպության հետ հանդիպման մասին խոսք լինել չի կարող։ Մեր երկրի և Սիրիայի անվտանգությանը վտանգ ներկայացնող ահաբեկիչների յուրաքանչյուր քայլ վերահսկվում է և միջոցներ են ձեռնարկվում»,- նշել է աղբյուրը։
Գերատեսչությունը նշել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար, որը պետք է վերացվի»:
«Մենք կշարունակենք կոշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ և կհամագործակցենք Սիրիայի նոր վարչակազմի հետ ահաբեկչության դեմ պայքարում», - ընդգծել են ՊՆ-ում։