ԱՄՆ-ն անսպասելի հայտարարություն է արել Կիրիլովի սպանությունից հետո
ՄիջազգայինԿՀՎ նախկին աշխատակիցները և ուկրաինական հատուկ ծառայությունների սպան կարծում են, որ ռուս գեներալ Իգոր Կիրիլովի սպանության ազդեցությունը զրոյական կլինի, գրում է New York Times-ը։
Ղեկավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ռալֆ Գոֆը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում էր այդ կերպ Ռուսաստանին բանակցությունների մղել։
«Կարծում եմ, որ սա թերի ռազմավարություն է։ Եթե ուշադիր չլինեն, հակառակ էֆեկտը կստեղծեն, ռուսներին այնքան կզայրացնեն, որ կասեն՝ մենք շահագրգռված չենք բանակցություններով»,- ասել է նա։
Իր հերթին ուկրաինական հատուկ նշանակության ջոկատներից մեկի հրամանատարն ընդունել է ահաբեկչության «զրոյական» ռազմավարական կամ մարտավարական ազդեցությունը։
ԿՀՎ նախկին պետ Դուգլաս Լոնդոնի խոսքով՝ Կիրիլովի սպանությունը չի ազդի ռուսական զորքերի մարտունակության վրա։