Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի հետ․ Պետդեպ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերաբերյալ պարբերաբար շփումներ ենք ունենում երկու կողմերի պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ ամփոփելով ԱՄՆ արտաքին քաղաքականության վերջին զարգացումները և ընթացիկ իրադարձությունները։
«Ինչպես նաև մենք հետևողականորեն կոչ ենք անում Ադրբեջանին հարգել երկրում ապրող բոլոր մարդկանց, այդ թվում՝ բանտարկյալների մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։
Մենք միշտ քայլեր ենք ձեռնարկում, երբ տեսնում ենք, որ Ադրբեջանում չեն հարգում մարդու հիմնական իրավունքները և մենք կշարունակենք վարել այս քաղաքականությունը», - ասել է նա: