Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀասարակությունՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում 15-20մ/վրկ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան 4-9մ/վ, սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 19-ի գիշերը՝ 15-20մ/վ արագությամբ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի գիշերը կբարձանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 14.4°C (1962թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -15°C (2016թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -0.4°C