Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան պատմել է, թե ինչ են իրեն սովորեցրել միլանյան ակումբի մյուս խաղացողները, ինչպես նաև, թե ինչ ազդեցություն է ունեցել իր վրա Հենրիխ Մխիթարյանը։
«Այժմ ես կարողանում եմ և՛ խաղ կառուցել, և՛ քանդել մրցակցի գրոհները։ Այս դժվարին հմտությունը սովորել եմ ավելի փորձառու թիմակիցներիցս։ «Ինտերում» այդ հարցում լավագույնը Մխիթարյանն է։ Շատերը գիտեն, որ Հենրիխը շատ ուժեղ ֆուտբոլիստ է, սակայն քչերն են հասկանում, թե ինչ քրտնաջան աշխատանք է կատարում նա այդպիսինը լինելու համար»,- ասել է Բարելան։