Իրաք կատարած այցի ժամանակ փորձել են սպանել Հռոմի Պապին
ՄիջազգայինԻրաքում մահապարտները փորձել են սպանել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին 2021 թվականին։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը՝ հղում կատարելով Հռոմի Պապի ինքնակենսագրականից մի հատվածին, փոխանցում է Gazeta-ն։
Իր գրքում պոնտիֆիկոսը հիշեցնում է, որ 2021 թվականին, նախքան Իրաք գնալը, իրեն համոզել են հովվական այցով չայցելել այս երկիր, հատկապես այն տարածքները, որոնք երկար ժամանակ գտնվում էին ԻՊ-ի վերահսկողության տակ։ Այնուամենայնիվ, Ֆրանցիսկոսը անդրդվելի էր գնալու իր որոշման մեջ։
Պապի անվտանգությունն ապահովել են տեղի ոստիկանությունը, ինչպես նաև բրիտանական հետախուզությունը։ Մոսուլում, ուր Հռոմի Պապը ժամանել էր քրիստոնեական համայնքի հետ շփվելու համար, երկու անգամ փորձել են սպանել նրան:
«Հրամանատարը լակոնիկ պատասխանեց. «Նրանք այլևս այստեղ չեն»: Իրաքի ոստիկանները բռնել են նրանց և ստիպել պայթել: Դա նույնպես ինձ ցնցեց. նույնիսկ դա է պատերազմի թունավոր պտուղ»,- գրել է Ֆրանցիսկոսը: