Թրամփի նոր հատուկ բանագնացը` գեներալ Կիրիլովի սպանության մասին
ՄիջազգայինՈւկրաինայում և Ռուսաստանում Թրամփի նոր հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն անդրադառնալով գեներալ Կիրիլովի սպանությանը, նման գնահատական է ըվել.
«Ես չեմ կարծում, որ այս իրադարձությունն իսկապես հետքայլ է, բայց ես կասեմ հետեւյալը: Կան պատերազմի կանոններ, և կան որոշ բաներ, որոնք պարզապես չեն պահպանվում: Օրինակ՝ ռազմի դաշտում սովորաբար վիրավոր զինվորներին չեն սպանում, չպետք է սպանվեն նաեւ մարտական գործողություններին չմասնակիցողները։ Երբ սպանում ես ինչ-որ զինվորական գեներալի, ծովակալի կամ այլ խոշոր ռազմական գործչի իրենց հայրենի քաղաքում, դրանով կարծես ընդլայնում ես ռազմի դաշտը: Չեմ կարծում, որ դա խելացի է: Տեսեք, սա ուղղակի չի համապատասխանում պատերազմի կանոններին։ Եթե գեներալ ես, ուրեմն «օրինական թիրախ» ես միայն մարտի դաշտում։
Տեղի ունեցածի նշանակում է շատ հեռու գնալ, դրա համար ստիպված կլինեք վարձել վարձկաններ: Չեմ կարծում, որ սա լավ գաղափար է»: