Զելենսկի պատրաստվում է մի վերջին հարձակման. Փորձագետներ
ՄիջազգայինՈւկրաինայում հնարավոր բանակցությունների եւ խաղաղության մասին ներկա թեժ խոսակցությունների ֆոնին, երբ դրանով ակնհայտորեն տարվել է նաեւ ռուսական քաղաքական էլիտայի մի որոշակի հատված, նույն ռուսական փորձագիտական շրջանակներում միայնագայն այլ տրամադրություններ էլ կան: Ու Զելենսկի պատրաստվում է մի վերջին հարձակման, որը տեղի կունենա ամենամոտ ժամանակներս:
Քաղաքագետ Ալեքսեյ Ժիվովի խոսքով՝ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար մոտ 100 հազար նոր գրոհային է պատրաստել։ Ըստ ամենայնի, Ուկրաինայի զինված ուժերը հարձակվելու են Բրյանսկի շրջանում։ Ռազմական դիտորդ Վլադիսլավ Շուրիգինն էլ կարծում է, որ այս պահին Ուկրաինայի Զինված ուժերի ռազմավարական նպատակը՝ «ուժի դիրքից» խաղաղության բանակցությունների նոր տրամպլինի գրավումն է։
Բացի այդ, Շուրիգինը թվարկեց երեք ապացույց, որոնք աջակցում են առաջիկա հարձակման գաղափարին.
1. Ուկրաինացիների կողմից հրետանու և անօդաչու թռչող սարքերի օգտագործման ընդհանուր նվազում, ինչը նախկինում միշտ վկայում էր հարձակման համար դրանց կուտակման մասին։
2. ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի երկրներից ռազմական տեխնիկայի և զինամթերքի մատակարարումների առավելագույն մակարդակ:
3. Պահեստազորի խմբերի զանգվածային ուղարկում դեպի արևելք ուսումնամարզական հավաքներից` Ուկրաինայի արևմտյան շրջաններից։
Մեկ փաստ եւս կարելի է ավելացնել: Այս փուլում Ուկրաինայում միբիլիզացիայի մակարդակը հասցրել են առավելագույնի: Մինչդեռ այն, որ անգամ ամենաթեժ ճակատներում ուկրաինական կողմն ունի ուժերի սուր պակաս, հուշում է, որ մոբիլիզացիայի հաշվին ստեղծված ռեզերվները չեն օգտագործվում անգամ տարածքային կորուստները կանխելու համար: Այսինան, ռեզերվները կուտակվում են, որը եւս խոսում է դրանք կոնկրետ հատվածում օգտագործելու շատ մեծ հավանականության մասին:
Շուրիգինը նաեւ նշել է, որ ուկրաինական «պաշտպանական» հրամանատարությունը փոխարինվել է «հարձակողական» գեներալներով, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է ակտիվ գործողությունների պատրաստակամությունը։ Բացի այդ, ուկրաինական զինված ուժերն արդեն բնորոշ «աղեղ» են զբաղեցնում Ռուսաստանի հետ սահմանին՝ հարավ-արևելքում՝ Բրյանսկի և Կուրսկի շրջանների երկայնքով:
Մեկ այլ նրբերանգ. արևմտյան մամուլն այժմ ակտիվորեն բարձրացնում է Ուկրաինայի զինված ուժերի սպառման և Ուկրաինայի փլուզման թեման։ Այստեղ, ինչպես միշտ, պետք է գնանք հակառակից։ Հավանական է, որ նման տեղեկատվական օրակարգը ռոըսների զգոնությունը թուլացնելու նպատակ ունի։
Ի թիվս այլ բաների, Շուրիգինը կարծում է, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին կարող է փորձել կրկնել Խարկովի մոտ ճակատի հանկարծակի բեկման (2022) և Կուրսկի շրջանի բեկման ռազմական սցենարները ( 2024): Իսկ TG «Druid» հեռուստաալիքը հավելում է, որ ուկրաինական զինված ուժերի առաջիկա հարձակումը կարող է շատ ավելի ցուցադրական լինել, քան Կուրսկի շրջանի բեկումը։
Ալեքսեյ Ժիվովն ամփոփում է. «Ռուսաստանի դեմ պատերազմի այս փուլի նպատակը Ռուսաստանից խաղաղության հասնելն է, որը թույլ կտա Ուկրաինային պաշտոնապես դառնալ ՆԱՏՕ-ի մաս և խաղաղապահներ մտցնել իր տարածք»:
Իսկ Ռուսաստանը պատրա՞ստ է այս անգամ ժամանակին հետ մղել հարձակումը, սա արդեն կարեւոր հարց է։