«Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու «Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը «Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է «Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում «Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ «Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել ՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. Newsweek Ռուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ) «Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել «Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար

Պատմության մութ կողմերը՝ նոր մոտեցմամբ. պարոնյանցիները հուզել են Ուլյանովսկի հանդիսատեսին

Մշակութային

Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքում օրերս տեղի ունեցած «Ռուսական պետության պատմություն. Հայրենիք եւ ճակատագրեր» 9-րդ միջազգային թատերական փառատոնը դարձավ մշակութային թեժ իրադարձություն: Փառատոնին Հայաստանից մասնակցեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը՝ «Թակարդ Ստալինի համար» ներկայացմամբ: Իվան Գոնչարովի անվան թատրոնի բեմում պարոնյանցիները փայլեցին ու արժանացան բարձր գնահատականների՝ ոչ միայն ռուս հանդիսատեսի, այլ նաեւ Ուլյանովսկի մեր հայրենակիցների կողմից: Բեմում ներկայացված դրաման՝ խառնված գունեղ հումորի եւ պատմական լրջության հետ, խոսեց ժամանակի եւ մարդու ճակատագրի մասին՝ գրավելով բոլորի սրտերը:

Նշենք, որ ՀԹԳՄ նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի բեմադրված «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը՝ դրամատուրգ Լաշա Բուղաձեի պիեսի հիման վրա, հայաստանյան հանդիսատեսին հայտնի է դեռ 2019 թվականից: Ընդ որում՝ այդ տարի՝ հենց այս ներկայացման համար «Իրավունք» թերթի կողմից Հակոբ Ղազանչյանը ճանաչվեց ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԵՄԱԴՐԻՉ: Մեկ գործողությամբ պատմաքաղաքական սատիրան անդրադառնում է Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի մութ կողմերին ու նրա առեղծվածային մահվանը:

ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՍՏՈՒՐՈՒԱՆ ՍՏԱԼԻՆԻ ՀԵՏ

Ուղիղ 5 տարի առաջ այս ներկայացման առաջնախաղին ներկա է եղել հայ թատրոնի մեծ բարեկամ, ԽՍՍՀ ժողովրդական արտիստ, վրացի լեգենդար բեմադրիչ ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱՆ, ով «Իրավունք»-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ ներկայացմանն, ասել էր. «Արդեն երկրորդ անգամ եմ դիտում ներկայացումը, որովհետեւ տեսել եմ դեռ փորձերի ժամանակ: Հակոբ Ղազանչյանը վերցրել է վրաց դրամատուրգի պիեսից մի փոքր հատված եւ շատ լավ ներկայացում է ստացել, որտեղ ամեն ինչ ասված է` ամբողջ պիեսի մասին: Այս պիեսը Ստալինի նմանակների մասին է, որոնք վերջում հանդիպում են Յալթայում, եւ պարզվում է, որ բոլորն էլ նմանակներ են: Սա հզոր սատիրա է, եւ այդ ամենը շատ լավ էր ներկայացված Ղազանչյանի բեմադրությունում: Ի դեպ, իմ պապը` Վանո Ստուրուան, ժամանակին ընդունել է Ստալինին իր կուսակցության շարքերը»:

«ԻՆՉՊԵՍ ԱՍՈՒՄ ԵՆ` ԱՌԱՆՑ ԿՐԱԿԻ ԾՈՒԽ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

Իսկ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշել էր, որ ներկայացումը պատմաքաղաքական սատիրա է անվանել, քանի որ պատմության մեջ, այնուամենայնիվ, կոնկրետ փաստեր պահպանված են:

«Թե ինչպես Ստալինին սպանեցին, ինչպես կինն ինքնասպան եղավ, ինչպես նրան հանեցին դամբարանից, իհարկե, այս փաստերն իրականությանը համապատասխանում են, բայց այն միջոցը, որով մատուցվել է այս ամենը, շատ հետաքրքիր էր, առավել եւս Ստալինի նմանակների պատմությունը, ինչը կոնկրետ ապացուցված չէ: Այդ մասին կան, իհարկե, խոսակցություններ, բամբասանքներ, կամ նրա ժամանակակիցների ենթադրություններ, բայց ինչպես ասում են` առանց կրակի ծուխ չի լինում, եթե խոսակցություններ կան, ուրեմն` դրանք ինչ-որ հիմք, այնուամենայնիվ, ունեն: Ահա այդ պատմության վրա կառուցված էր այս պիեսը, որն ինձ միանգամից հետաքրքրեց», - ընդգծել էր Ղազանչյանը:

«ԱՅՍ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՀՈՒՇՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ ԱՎԵԼԻ ԶԳՈՆ ԼԻՆԵԼ»

Ի դեպ, այսօր փշաքաղվելու չափ հուզիչ է, թե ինչպիսի կանխատեսում էր անում այս ներկայացման վերաբերյալ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, այսօր արդեն լուսահոգի ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: Նա ասում էր, որ մեր օրերում 37 թվականի բռնապետության նշույլներ է տեսնում եւ վրացի դրամատուրգի պիեսը հիմա անչափ կարեւոր է ու արդիական:

«Ինձ մոտ տպավորվել է վերջերս Նոյեմբերյանում տեղի ունեցած հանդիպումից մի դրվագ:  Բավական մեծահասակ մի մարդ մոտեցավ բարձրաստիճան պաշտոնյային եւ ասաց` մեզ մոտ ստուգողներ ուղարկեք: Այդ մարդուն նայելիս` անմիջապես մտածեցի, թե ով է նրա հայրը, պապը, ու անմիջապես այդ մարդու մեջ տեսա այն մարդկանց, որոնք ժամանակին գողացան իմ մանկությունը, իմ պատանեկությունը, եւ այնպես եղավ, կարծես մենք ծնվեցինք ու միանգամից դարձանք 20 տարեկան... Հիմա շատ եմ ուզում, որ մեկս մյուսիս հանդեպ ստուգողներ չպահանջենք: Հեռուստատեսությամբ մի  կին կա, որի անունը չգիտեմ, չեմ էլ ուզում իմանալ, նա ամեն օր ասում է` բերեք, գրեք մեզ... Ի՞նչ գրեն ա՛յ լիրբ, դե արի ու մի ասա... Բայց  մենք անգամ այն մարդուն, որը մի քիչ շեղված է, պետք է օգնենք,  հիշեցնելով, որ մենք բոլորս կոչված ենք, թեկուզ աննշան, մի բան ուղղելու այս երկրում, որովհետեւ այս երկրից մեզնից ոչ մեկը գնացողը չէ` ինչ սարեր ուզում են խոստանան, եւ ինչքան էլ աղքատության մեջ լինենք, միեւնույնն է, այստեղից  հեռացող չկա: Այս ներկայացումը հուշում է բոլորիս ավելի զգոն լինել, ինչը հուշում է նաեւ ներկայացման վերջին ռեպլիկը», - իրեն հատուկ անկեղծությամբ՝ շեշտում էր իսկական մտավորականը՝ Երվանդ Խաչատուրիչը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Հրապարակ». Ադրբեջանցիների վերադարձը ո՞ր կետով են անելու«Ժողովուրդ». Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը«Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է«Հրապարակ». Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում«Ժողովուրդ». Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջեւ ծեծկռտուքի հետ«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարելՌԴ-նն ու Իրանը Թրամփի երդմնակալության նախօրեին կարող են նոր ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել. NewsweekՌուսական անօդաչուները ոչնչացրել են հակադրոնային պաշտպանությամբ ուկրաինակն տանկը (Տեսանյութ)«Հրապարակ». Վարդենիսի «ընդդիմադիր» քաղաքապետը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել ու մերժվել«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար«Փաստ». Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ ՓաշինյանըԹրամփ ինչին է պետք ԳրենլանդիանՈւկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top