Մի քանի զբաղմունք, որոնք էապես կօգնեն ձեզ ավելի խելացի դառնալ
ՀասարակությունՄարդիկ սովորաբար կարծում են, որ ինտելեկտը զարգացնել պետք չէ, որ այն ի ծնե է տրվում: Նորագույն հետազոտությունները սակայն ապացուցում են, որ մենք կարող ենք մեծացնել մեր ներուժն ու ընդհանուր ինտելեկտը:
Ահա մի քանի օգտակար զբաղմունք, որոնք կօգնեն ձեզ ավելի խելացի դառնալ:
1. Մեդիտացիա
Մարդիկ զբաղվում են մեդիտացիայով, որպեսզի վերահսկեն իրենց բանականությունը, ազատվեն սթրեսից և հանգստանան: Դրա շնորհից վանականները լիովին տիրապետում են իրենց մտքերին և հույզերին: Դա ապացուցել են գիտնականները, որոնք հետազոտել են Դալա լամային և նրա հետևորդներին: Պատկերացրեք, որ դուք դադարում ենք վախենալ կամ տխրել բարդ իրավիճակներում, իսկ դրա փոխարեն ինքնավստահ եք դառնում և լավատես: Այս ամենը հնարավոր է մեդիտացիայի շնորհիվ:
2. Օտար լեզուներ սովորելը
Հետազոտությունները ցույց են տվել, որ երկու լեզուների տիրապետող մարդիկ ավելի լավ են գլուխկոտրուկներ լուծում, քան նրանք, որ միայն մեկ լեզու գիտեն: Յուրաքանչյուր լեզու իր սեփական կառուցվածքն ու մտածելակերպն ունի: Եվ ձեր ուղեղի վրա այդ այլ մտածողության ազդեցությունը ընդլայնում է նրա հնարավորությունները:
3. Գրքեր կարդալը
Կապ չունի, թե ինչ եք կարդում, դա, միևնույն է, օգուտ է տալիս: