Միայն 2024թ․-ին «Աստղիկ» բկ-ի լաբարատորիան հագեցել է հինգ գերժամանակակից սարքավորումներով․ Ինչու դիմել «Աստղիկ» բկ լավագույն լաբարարատոր ախտորոշումը ստանալու համար
ԱռողջապահականՇարունակվում է «Աստղիկ» բկ-ի մասնագետների գիտական, կլինիկական, կրթական գործունեության, առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցությունը: Առաջատար ընկերությունների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների մշտական ներդրման շնորհիվ «Աստղիկ» բժշկական կենտրոնը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
«Բժշկի մոտ» հաղորդաշարը այս անգամ ներկայացնում է Աստղիկ բկ-ի լաբարատոր ծառայությունների առանձնահատկությունները եւ, թե ինչո՞վ է այն առանձնանում ոչ միայն ՀՀ-ում այլ նաեւ տարածաշրջանում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբարատորիայի առանձնահատկությունները ներկայացնում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբարատորիայի ղեկավար Մարինե Մանուկյանը․
-«Աստղիկ» բկ-ի լաբարատորիան բաղկացած մի քանի բաժիններից։ Ունենք կլինիկական, բիոքիմական, PSA, ՊԱԳ, սեռալոգիական լաբարատորիաներ։ Թե ինչու դիմել «Աստղիկ» բկ-ի լաբարատորիա, որովհետեւ ինչպես ողջ «Աստղիկ» բկ-ն, այնպես էլ լաբարատորիան որդեգրել է շարունակական զարգացում գաղափարը։